շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց համառ պայքարում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց համառ պայքարում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը երկրորդ ծանր հաղթանակը տարավ եւ երեկոյան մրցահերթում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասայի հետ եւ  հաղթեց 2:2 հաշվով իր վերջին միավորի առավելությամբ (տեսանյութ):

Առաջին մրցափուլում Գալստյանը 2-միավորանոց գցումով հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ մրցափուլում   մրցակիցը նախ 1 միավոր վաստակեց, ապա գորգի մրցավարը պասիվություն տվեց Գալստյանին: Ֆրանսիայի ներկայացուցիչին չհաջողվեց հայ ըմբիշին պոկել մրցագորգից եւ հնարք կատարել: 2:2 հաշվից հետո վերջին վայրկյանին մրցակիցը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին:

Մեկնարկային 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ծանր գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեl 18 Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:

  • Կիսվել: