երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզ-2024. հրաձիգներն այսօր կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Փարիզ-2024. հրաձիգներն այսօր կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այս մասին հայտնում armsport.am-ը։

Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակչում հավաքել է 240,7 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Հայ մարզուհին եզրափակիչ էր դուրս եկել երրորդ տեղով՝ 581 միավորով: Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ապահովել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նույն մրցաձևի տղաների պայքարում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:

Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը հանդես են եկել նաև 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Փարիզ-2024-ի ուղեգրեր են նվաճել լավագույն քառյակում տեղ գրած զույգերը:

 

Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար այսօր կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում, իսկ Հրաչ Բաբայանն ուժերը կչափի 10 մետր օդամղիչ հրացան ձևում:

Վարկանիշային մրցաշարը կլինի 10 մետր մրցաձևում Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25 մետր և 50 մետր մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։

Վարկանիշային մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։

Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարը կավարտվի ապրիլի 20-ին:

  • Կիսվել: