հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Փարիզ-2024. Դավիթ Չալոյանի հաղթանակով մեկնարկեց

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանի հաղթանակով մեկնարկեց

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզի Խաղերում։

+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը 3:2 հաշվով հաղթեց բրիտանացի Դելիշիուս Օրիին։

Առաջին ռաունդում հաղթեց բրիտանացի բռնցքամարտիկը՝ ստանալով բոլոր մրցավարների ձայնը։ Երկրորդ ռաունդում 5 մրցավարներից 3-ը հաղթանակը տվեցին Դավիթ Չալոյանին։ Երրորդ ռաունդում 4 մրցավար հաղթանակը շնորհեց հայ բռնցքամարտիկին։

Քառորդ եզրափակիչի մենամարտը Դավիթ Չալոյանը կանցկացնի օգոստոսի 2-ին։ Նրա մրցակիցը կլինի Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆան։

  • Կիսվել: