հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Փարիզ-2024. Աշխարհի 5-ակի չեմպիոն Լեոն Մարշանը հաղթեց օլիմպիական ռեկորդով

Փարիզ-2024. Աշխարհի 5-ակի չեմպիոն Լեոն Մարշանը հաղթեց օլիմպիական ռեկորդով

Աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Լեոն Մարշանը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը 400 մետր համալիր լողում։ Ֆրանսիացի լողորդը սահմանեց նաեւ օլիմպիական ռեկորդ՝ 4.02,95 րոպե։

Արծաթե մեդալը նվաճեց ճապոնացի Տոմոյուկի Մացուսիտան (4.08.62)։ Երրորդ տեղում է ամերիկացի Քարսոն Ֆոսթերը (4.08.66)։

Կանանց 100 մետր բատերֆլայում հավասարը չունեցավ ամերիկացի Թորի Հասկին՝ 55.59 վայրկյան։ Երկրորդ տեղում է ամերիկացի Գրեթհեն Ուոլշը՝ 55.63։ Լավագույն եռյակը եզրափակեց չինացի Չժան Յույֆեյը՝ 56.21։

  • Կիսվել: