Ոսկե գնդակ 2025․ ովքեր են դեռ պայքարի մեջ
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության 2025 թվականի արդյունքները աստիճանաբար բացահայտվում են, գրում է armsport.am-ը:
Ներկայում հայտնի են 11-ից 30-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների անունները: Այս ցուցակը ներառում է մի շարք աստղային խաղացողներ, ովքեր ցուցադրել են բարձրակարգ խաղ ընթացիկ մրցաշրջանում:
Սակայն ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռված է լավագույն տասնյակի վրա, որոնց անունները դեռ պետք է հայտարարվեն:
Հավակնորդների շարքում ընդգրկված են հետևյալ աստղերը.
- Ուսման Դեմբելե, Վիտինյա, Նունու Մենդեշ, Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
- Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ / «Մանչեսթեր Սիթի»)
- Կիլիան Մբապե («Ռեալ»)
- Քոուլ Փալմեր («Չելսի»)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
- Ռաֆինյա և Լամին Յամալ («Բարսելոնա»):


