ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Օսիեկը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանական թիմի հետ խաղում․ Մկրտչյանը վնասվածք է ստացել

Օսիեկը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանական թիմի հետ խաղում․ Մկրտչյանը վնասվածք է ստացել

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում խորվաթական «Օսիեկը» ոչ-ոքի խաղաց ադրբեջանական «Զիրայի» հետ (1։1)։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ էր դուրս եկել խորվաթական թիմի մեկնարկային կազմում, սակայն 60-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը՝ վնասվածքի պատճառով։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին։ Դեռևս հայտնի չէ Մկրտչյանը՝ կմասնակցի Ադրբեջանում կայանալիք պատասխան հանդիպմանը, թե ոչ։

Նախկինում ադրբեջանական թիմերի դեմ արտագնա հանդիպումները բաց էր թողել Հենրիխ Մխիթարյանը՝ Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Արսենալում» հանդես գալու տարիներին։

  • Կիսվել: