չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Լոկոմոտիվը» Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի դիմաց  պահանջում է 10-12 միլիոն եվրո․ աղբյուր

«Լոկոմոտիվը» Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի դիմաց պահանջում է 10-12 միլիոն եվրո․ աղբյուր

Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ մանրամասներ։

Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել է, որ մոսկովյան ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 10-12 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել և ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է։

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

  • Կիսվել: