կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար․ Մխիթարյան

Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։ Հայ կիսապաշտպանը մասնագետի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», գրում է ArmSport.am-ը:

«Ինչպիսի՞ մարզիչ է Կլոպը: Հոգեբան։ Նա քեզ վստահություն է հաղորդում և ազատություն տալիս խաղադաշտում: Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Այս տարվա հունվարին 56-ամյա Կլոպը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։

  • Կիսվել: