չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որոշվել են հավաքականի թեկնածուները

Որոշվել են հավաքականի թեկնածուները

Մայրաքաղաքի Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մարտուղյակներում մրցել են  շուրջ 100 դ' արտանյաններ: Լարված պայքարը ծավալվել է հատկապես խոցասուսեր մրցաձևում, որտեղ ավելի շատ մասնակից էր հայտավորված:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցել են / 12 / երևանցիներ Գրիգոր Մնացականյանը, Ինեսա Բաբախանովան / 10 / և արժանիորեն դարձան հաղթողներ: Ճկասուսեր մրցաձևում առաջինը դարձյալ երևանցիներն էին . Համլետ Մխոյանը և Աիդա Ալոյանը: Թրասուսերակիրների մրցավեճում առավել վստահ հանդես է եկել և առաջին տեղը գրավել գյումրեցի Վահան Նազարեթյանը:

Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը  զրույցի ժամանակ ասել է, որ մասնակիցների պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Բայց մտորելու առիթ եղավ: Այս ստուգատեսում մասնակիցները դարձյալ թերանում էին տակտիկական հարցերում, մի հանգամանք , որի վրա առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն տեղերում աշխատող մարզիչները:

Միջոցառման արդյունքներով կազմավորվել է հավաքական, որը Գյումրիում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև  լավագույնները կմեկնեն Խորվաթիայի Պորեջ քաղաք և կմասնակցեն փետրվարի 21 –ին սկսվող Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին:

 

  • Կիսվել: