երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հայ պատանի շախմատիստները հաղթանակներն են գրանցել աշխարհի առաջնությունում

Հայ պատանի շախմատիստները հաղթանակներն են գրանցել աշխարհի առաջնությունում

Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մեր ներկայացուցիչներից առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:

  • Կիսվել: