շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

Օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Մարտի 5-ին Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանն ու Գուրգեն Մադոյանը:

Քոչարյանի մրցակիցը Մեքսիկայից է, իսկ Մադոյանինը` Մոլդովայից:

Նախօրեին` մրցումային առաջին օրը, ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր եղել Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

  • Կիսվել: