շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների

Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների

Օլիմպիական խաղերը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, Ճապոնիայում կանցկացվեն առանց հանդիսականների։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է նախարար Տամաե Մարուկավան, որը Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պատասխանատուն է։

Հանդիսականների մուտքը խաղերին, որ անցկացվելու են Ճապոնիայի մայրաքաղաքային շրջանում, որի կազմի մեջ մտնում են Տոկիոն, Կանագավան, Սայտաման ու Տիբան, չի թույլատրվի։ Ավելի վաղ Ճապոնիայի փոխնախարար Եսիհիդե Սուգան հայտարարել էր Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը արտակարգ ռեժիմ մտցնելու մասին։

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պիտի անցկացվեին դեռ 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, բայց համավարակի պատճառով այն մեկ տարով հետաձգվեց ու կկայանա 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: