Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների թիվը հասել է 15-ի
Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօրվա դրությամբ ունի 15 մասնակից։
Խաղերին մասնակցելու իրավունք է ստացել նաև վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Ամերիկաբնակ մարզուհին հանդես կգա 100 մետր վազքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ին մասնակցելու են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ) և Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ)։