երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օլիմպիական չեմպիոն Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել Փարիզ-2024-ին

Օլիմպիական չեմպիոն Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել Փարիզ-2024-ին

2021 թվականին Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, վենեսուելացի եռացատկորդ Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել Փարիզ-2024-ին: Համաշխարհային ռեկորդակիրը (15,67 մ) ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

«Ես չեմ կարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Մեծ ցավով և թախիծով ուզում եմ տեղեկացնել, որ մարզման ժամանակ ցատկելիս սաստիկ ցավ եմ զգացել։ Ախտորոշվել է ձախ ոտքի աքիլեսյան ջլի վնասվածք։

Շատ տխուր եմ։ Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող Վենեսուելան ներկայացնել Փարիզում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքի անդամներին, ընկերներիս և ամբողջ թիմին աջակցության համար»,- գրել է 28-ամյա մարզուհին սոցցանցերում:

  • Կիսվել: