Օլիմպիադա․ Մեկ օրվա հանգստից հետո կանցկացվի 7-րդ տուրը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի հավաքականը կմրցի Անգլիայի թիմի հետ։
Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 5-14-րդ տեղերը։
Հայաստանի հավաքականն առաջին 6 տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5):
Անգլիայի հավաքականը հաղթել է Թայպեյին (3,5:0,5), Մեքսիկային (3:1), Ավստրալիային (2,5:1,5), Իտալիային (3:1), ոչ ոքի է խաղացել Դանիայի եւ Վրաստանի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
Առաջին 6 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):
ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Հորդանանին (4:0), Ֆիլիպիններին (3,5:0,5), Կանադային (3,5:0,5), Նիդերլանդներին (3,5:0,5), Շվեյցարիային (2,5:1,5), պարտվել է Մոնղոլիային (1,5:2,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։