երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները երրորդ տուրում

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները երրորդ տուրում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Բրազիլիայի հավաքականի հետ։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել է Մալթայի թիմին, երկրորդ տուրում 3:1 հաշվով պարտության է մատնել Անդորրայի հավաքականին։

Հայաստանի թիմում ընդգրկված են Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Գաբրիել Սարգսյանը (2646), Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) եւ Կարեն Հ․ Գրիգորյանը  (2569)։  

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը երրորդ տուրում կլինի Հունգարիայի երկրորդ թիմը։

Առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին եւ Մեքսիկային։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (2393), Լիլիթ Մկրտչյանը (2366), Մարիամ Մկրտչյանը (2328), Աննա Սարգսյանը (2364) եւ Սուսաննա Գաբոյանը (2180)։

Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։

  • Կիսվել: