չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները երկրորդ մրցափուլում

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները երկրորդ մրցափուլում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 12-ին տեղի կունենան երկրորդ մրցափուլի պարտիաները։

Հայաստանի հավաքականը կմրցի Անդորրայի թիմի հետ։

Առաջին մրցափուլում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին։

Հայաստանի թիմում ընդգրկված են Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Գաբրիել Սարգսյանը (2646), Ռոբերը Հովհաննիսյանը (2619) եւ Կարեն Հ․ Գրիգորյանը  (2569)։  

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Մեքսիկայի թիմը։

Առաջին մրցափուլում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի թիմին։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (2393), Լիլիթ Մկրտչյանը (2366), Մարիամ Մկրտչյանը (2328), Աննա Սարգսյանը (2364) եւ Սուսաննա Գաբոյանը (2180)։

Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։

  • Կիսվել: