չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան:

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում  Ջոկովիչը մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, Ավստրալիան ներկայացնող Ալեկսեյ Պոպիրինի հետ: 3 ժամ ձգված մրցախաղում` Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:3, 4:6, 7:6, 6:2 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

  • Կիսվել: