երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Նոան» վիճակահանության վերջին զամբյուղում է․ Կոնֆերենցիաների լիգա

«Նոան» վիճակահանության վերջին զամբյուղում է․ Կոնֆերենցիաների լիգա

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» այսօր կիմանա մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

 

Վիճակահանությունից առաջ Ռուի Մոտայի գլխավորած թիմը հայտնվել է վերջին՝ 6-րդ զամբյուղում։ Վիճակահանության արդյունքում «Նոան» կունենա 6 մրցակից՝ մեկական յուրաքանչյուր զամբյուղից։ Խաղերի ժամանակացույցը կհրապարակվի օգոստոսի 31-ին։

 

Առաջին անգամ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր թիմերը կլինեն մեկ աղյուսակում:

Հիմնական փուլի բոլոր՝ 36 մասնակիցները կանցկացնեն 6-ական հանդիպում (3-ական տանը և դրսում)։ 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար: Հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկել էր որակավորման առաջին փուլից և պայքարից դուրս էր թողել հյուսիսմակեդոնական «Շկենդիային», Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսին», Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին» (3-0, 1-3)։

  • Կիսվել: