Նոան ու Շիրակը չեն ներկայացել ՀՖՖ նախագահի ընտրություններին
ՀՖՖ Գործկոմի անդամներ «Նոա» և «Շիրակ» ակումբների ներկայացուցիչները չեն ներկայացել ֆեդերացիայի նախագահի ընտրությանն ու չեն քվեարկի, հայտնում է Armsport-ը։
Հիշեցնենք՝ քվեարկելու իրավունք ունեն Գործկոմի 25 անդամներ:
Նրանք փակ քվեարկություն են անցկացնում: ՀՖՖ նախագահի երկու թեկնածու կա՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արաս Օզբիլիսը: