«Նոան» պարտվեց վերջին տուրում եւ դուրս չեկավ փլեյ-օֆֆ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրի արտագնա խաղում 3:4 հաշվով պարտվեց սերբական «Բաչկա Տոպոլային» եւ չկարողացավ դուրս գալ 24 թիմերի մասնակցությամբ փլեյ-օֆֆ։
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմից 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը (տեսանյութ)։ 15-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան (տեսանյութ)։
41-րդ րոպեին սերբական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը սերբ կիսապաշտպան Պետար Ստանիչի գոլի շնորհիվ (տեսանյութ)։
49-րդ րոպեին «Նոայի» երրորդ գոլը խփեց Մատեուս Այասը՝ ձեւակերպելով դուբլ (տեսանյութ)։
74-րդ րոպեին բոսնիացի կիսապաշտպան Իֆետ Ջակովացը իրացրեց 11-մետրանոցը, սակայն «Նոայի» ռուսաստանցի դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին հետ մղեց հարվածը, Ջակովացը առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը։
76-րդ րոպեին Ջակովացը երկրորդ գոլը խփեց։ 81-րդ րոպեին «Բաչկա Տոպոլային» առաջ մղեց սերբ կիսապաշտպան Միլոշ Պանտովիչը՝ 4:3:
«Նոան» 4 միավորով գրավեց 31-րդ տեղը։ «Բաչկա Տոպոլան» 7 միավորով 24-րդն է եւ կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում։