հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Նման բան չկա. Էդուարդ Սպերցյանն արձագանքել է «Կրասնոդարից» հեռանալու մասին լուրերին

Նման բան չկա. Էդուարդ Սպերցյանն արձագանքել է «Կրասնոդարից» հեռանալու մասին լուրերին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հերքել է լուրերը, թե ռուսական «Կրասնոդարի» ղեղակավությանը հայտնել է ակումբից հեռանալու ցանկության մասին։

«Նման բան չկա։ Այդպիսի բան չեմ ասել»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը «Матч ТВ»-ի հետ զրույցում։

Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ «Կրասնոդարից»:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» գլխավոր թիմում անցկացրել է 117 հանդիպում, դարձել 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

  • Կիսվել: