կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
New In Chess Classic. Կարլսենը հաղթեց Արոնյանին և դուրս եկավ եզրափակիչ

New In Chess Classic. Կարլսենը հաղթեց Արոնյանին և դուրս եկավ եզրափակիչ

Լևոն Արոնյանը չհաղթահարեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշարի՝ New In Chess Classic-ի կիսաեզրափակիչի արգելքը:

Կիսաեզրափակիչի երկրորդ խաղային օրը հայ գրոսմայստերը 1:3 հաշվով պարտվեց Մագնուս Կարլսենին, որը նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Առաջին և երկրորդ պարտիաներում գրանցվեց ոչ ոքի, իսկ երրորդում ու չորրորդում հաղթեց նորվեգացի գրոսմայստերը: Առաջին խաղային օրն ավարտվել էր 2:2 հաշվով:
 
Մյուս կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան ուժեղ գտնվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից:
 
Արոնյանը և Մամեդյարովը կհանդիպեն երրորդ տեղի համար մրցամարտում:
 
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ուեսլի Սոյին:
 
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար, երկրորդը՝ 15 հազար, երրորդը՝ 8500:

  • Կիսվել: