կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ներկայացվել են Օլիմպիական խաղերի մեդալները

Ներկայացվել են Օլիմպիական խաղերի մեդալները

Ներկայացվել են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մեդալները։

Դրանց յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուրի ձուլվածքում կա Էյֆելյան աշտարակի բեկոր։

«Կատարվել է հսկայական աշխատանք, որպեսզի հաջողվի ոսկին, արծաթն ու բրոնզը միաձուլել Էյֆելյան աշտարակի մետաղի հետ։ Դա է մեդալների յուրահատկությունը»,- ասել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Տոնի Էստանգեն, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքն Օլիմպիական խաղերը կընդունի 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

  • Կիսվել: