երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նաիր Տիկնիզյանը բացառիկ արդյունք է գրանցել ռուսական Պրեմիեր լիգայում

Նաիր Տիկնիզյանը բացառիկ արդյունք է գրանցել ռուսական Պրեմիեր լիգայում

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը բացառիկ արդյունք է գրանցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում:

Ըստ Opta պարբերականի՝ հայազգի ֆուտբոլիստը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4 խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ:

Ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լոկոմոտիվ»-ը հյուրընկալվել էր «Ֆակել»-ին: Հայաստանի ազգային թիմի պաշտպանն այս խաղում դարձել էր դուբլի հեղինակ: Պրեմիեր լիգայի նախորդ երեք խաղերում ևս Տիկնիզյանը գոլի հեղինակ էր դարձել։ 

  • Կիսվել: