երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
ԱԺ նախագահը հայտարարել է կաթողիկոսի հեռանալու անհրաժեշտության մասին

ԱԺ նախագահը հայտարարել է կաթողիկոսի հեռանալու անհրաժեշտության մասին

Ազգային ժողովի Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է Գարեգին Բ կաթողիկոսի հեռանալու անհրաժեշտության մասին՝ միաժամանակ նշելով, որ իշխանությունը չի ցանկանում իրեն հարող կաթողիկոս ունենալ։  

Ռուբեն Ռուբինյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա քննադատել է Գարեգին Բ-ի գործունեությունը՝ նրան կապելով ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Ռուբինյանի գնահատմամբ՝ կաթողիկոսը քաղաքական կողմ ընտրելով՝ դադարել է ներկայացնել բոլորին։

«Ինքը պետք է ազատի այդ գահը։ Եվ կրկնում եմ՝ քավ լիցի, մենք չենք ուզում, որ կաթողիկոսի գահը զբաղեցնի իշխող կուսակցությանը՝  «Քաղաքացիական պայմանագրին» հարող կաթողիկոս։ Մենք ուզում ենք՝ այդ գահը զբաղեցնի մարդ, որի աշխատանքն է ծառայել Աստծուն և ժողովրդին, այլ ոչ տարբեր քաղաքական ուժերին»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ  Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հնչեցրել էր Գարեգին Բ կաթողիկոսի աշխարհիկ անունը, ինչի հետևանքով որպես բողոքի գործողություն՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը։

 

  • Կիսվել: