կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իմ նպատակն ու խնդիրը Եվրոպա տեղափոխվելն է․ Նաիր Տիկնիզյան

Իմ նպատակն ու խնդիրը Եվրոպա տեղափոխվելն է․ Նաիր Տիկնիզյան

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի նախկինի նման ցանկանում է կարիերան շարունակել որեւէ եվրոպական լիգայում։

«Նախկինում էլ բազմիցս ասել եմ, որ իմ նպատակն ու խնդիրը Եվրոպա տեղափոխվելն է, եթե լինի հնարավորություն։ Ես դրան ձգտում եմ։

«Սոչիի» հետ ոչ ոքիից հետո մեր թիմում եղան հուզական զրույցներ, բայց ոչ մի կոնֆլիկտ չկա, ամեն ինչ կարգին է, պարզապես հույզեր են։ Բոլորս պահանջկոտ ենք միմյանց նկատմամբ։ Տխրել էինք, որ չկարողացանք հաղթել»,- Նաիր Տիկնիզյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լոկոմոտիվը» տանը 2:2 հաշվով էր խաղացել «Սոչիի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 25 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

  • Կիսվել: