հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նաիր Թիկնիզյանի գործակալը հաստատել է՝  ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական, իսպանական և ֆրանսիական ակումբները

Նաիր Թիկնիզյանի գործակալը հաստատել է՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական, իսպանական և ֆրանսիական ակումբները

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Դենիս Կլյուևը հաստատել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական, իսպանական և ֆրանսիական ակումբները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ա սերիան ներկայացնող «Բոլոնիան» Թիկնիզյանի տրանսֆերի հարցով կապ է հաստատել Կլյուևի հետ:

«Հետաքրքրվածություն կա, այդ ուղղությամբ աշխատում ենք: Ակումբների անունները կտամ, երբ կոնկրետ առաջարկ լինի: Իհարկե, դրանք միայն իտալական ակումբներ չեն, արձագանքներ կան նաև Իսպանիայից և Ֆրանսիայից»,- 24-ամյա ֆուտբոլիստի գործակալի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 6 գոլի և 3գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: