Նա այլևս երեխա չէ. Լևանդովսկին խոսել է Յամալի մասին
«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձր է գնահատել կատալոնական ակումբում իր երիտասարդ թիմակցի՝ Լամին Յամալի առաջընթացը, գրում է armsport.am-ը:
«Չնայած իր տարիքին, նա այլևս երեխա չէ՝ ո՛չ խաղադաշտում, ո՛չ էլ դրանից դուրս։ Նա կարող է խաղալ ավելի լավ, քան անցյալ տարի։ Եվ ամեն տարի նա կարող է էլ ավելի առաջադիմել։ Վստահ կարող եմ ասել, որ Լամինը դեռ ամբողջությամբ չի բացահայտել իր ներուժը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Նախորդ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։


