հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի

ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևին թույլ չի տվել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բաքվում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 5-7-ը:

Հայաստանը ևս չի մասնակցելու Բաքվի վարկանիշային մրցաշարին: Բացի այս կա ևս մեկ վարկանիշային մրցաշար, որը կկայանա Ստամբուլում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

  • Կիսվել: