ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբը ներկայացրել է հայ դիզայների շապիկների հավաքածուն
ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբը սոցիալական ցանցերում ներկայացրել է դիզայներ Սակո Շահինյանի կողմից ստեղծված «Հայկական ժառանգություն» շապիկների հավաքածուն, գրում է armsport.am-ը:
«Տոնե՛ք հայկական ժառանգությունը՝ ձեռք բերելով տեղացի արվեստագետ Սակո Շահինյանի ստեղծած «Հայկական ժառանգության» մշակութային հավաքածուն։ Այն հասանելի է բացառապես LAFCHQ-ում»,- գրված է հրապարակման մեջ։


