շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ինտերի կազմում (տեսանյութ)

Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ինտերի կազմում (տեսանյութ)

«Ինտերը» նախամրցաշրջանային փուլի վերջին հանդիպումն է անցկացրել։ Թիմը մարզումային խաղում մրցել է «Սանտանջելոյի» հետ և հաղթել 11։0 հաշվով, գրում է armsport.am-ը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել 59-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Միլանյան թիմն A Սերիայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին՝ հյուրընկալվելով առաջնության նորեկ «Լեչեին»։ Հանդիպման սկիզբը՝ 22։45

  • Կիսվել: