շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մխիթարյանը առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

Մխիթարյանը առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն երեկ ժամանել է ակումբի մարզաբազա՝ նոր թիմի առաջին մարզմանը մասնակցելու համար։

Մարզաբազայի մոտ միլանյան ակումբի երկրպագուները սպասել են ժամանող ֆուտբոլիստներին։ Երկրպագուները ինքնագրեր են վերցրել Մխիթարյանից և լուսանկարվել հայ ֆուտբոլիստի հետ։ 
 
Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ հուլիսի 2-ին։ Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

  • Կիսվել: