շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելն ամրապնդել է Հայաստանի դիրքը միջազգային սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար

Միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելն ամրապնդել է Հայաստանի դիրքը միջազգային սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կողմից միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելը բավականին մեծ հաջողությամբ իրականացվում է վերջին տարիներին՝  առաջ բերելով միջազգային սպորտային քարտեզում Հայաստանի դիրքն ու ամրապնդելով այն։

Այս մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարական գործողությունների պլանը հաստատելու մասին» նախագիծը։

«Այս տարի արդեն մի քանի միջազգային մրցաշարեր անցկացվել են, արդեն իսկ հաստատվել են նոր հայտեր մրցաշարեր անցկացնելու մասին, որոշ հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում անցկացնելու հայտը, գտնվում են քննարկման փուլում»,-հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրով առանձին ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը, որը դրսևորվելու է դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործման և անվտանգության ժամանակակից համակարգերի ստեղծման միջոցով։

  • Կիսվել: