հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՄԿՈՒ համակարգում  ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան պահպանվում է․ ԿԳՄՍ նախարար

ՄԿՈՒ համակարգում ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան պահպանվում է․ ԿԳՄՍ նախարար

Ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ քոլեջներում ընդունելության գործընթացի վերջնական ամփոփման փուլում ենք: Բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ Կառավարության քաղաքականությունը, որն ուղղված էր գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափի կրթաթոշակի տրամադրմանը և դրանով իսկ դիմելիության խրախուսմանը, միայն առաջին փուլի՝ առանց լրացուցիչ փուլը հաշվի առնելու տրամաբանության, արդեն իսկ ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան նախորդ տարի էր:

«Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում 717 դիմորդ էինք ունեցել: Պետք է ասեմ, որ առաջին տարում, երբ այս մոտեցումը ներդրվեց, 445 դիմորդ էինք ունեցել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ, առանց լրացոցիչ փուլն ամփոփելու, արդեն իսկ ավելի քան կրկնապատկվել է դիմորդների թիվը:

«Սա նշանակում է, որ միջին մասնագիտական կրթական ծրագրերով պետության քաղաքականությունն այս ուղղություններով՝ կրթաթոշակի տրամադրման, իսկապես ունեցել է արձագանք, և դիմորդները դիմում են ու սովորում են այս ուղղություններով»,- ասաց նախարարը:

ՄԿՈՒ համակարգում ընդունելության ցուցանիշները, ըստ նախարարի, ցույց են տալիս, որ ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան պահպանվում է:

«Անցած տարի ավելի քան 14 հազար ուսանող էինք գրանցել ՄԿՈՒ համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով համարյա մոտեցել ենք 15 հազարի ցուցանիշին:

Վերջնական թվերը հրապարակելուց և լրացուցիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, կարծում եմ, որ կկարողանանք արձանագրել, որ ՄԿՈՒ համակարգում ունենք բավականին լավ տենդենց, և այն դառնում է գրավիչ մեր երիտասարդների համար՝ որպես մասնագիտական կրթության ստացման հիմնական ուղղություն»,- ասաց նա:

  • Կիսվել: