կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է 6 նոր ռեկորդ

Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է 6 նոր ռեկորդ

 Միջազգային կարգի սպորտի վարպետ,  մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, Սևան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը 6 նոր ռեկորդ է սահմանել՝ թարմացնելով օրեր առաջ իր իսկ կողմից սահմանվածը։

Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 15 գնդակ` 2,5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է մեջքով դեպի զամբյուղը շրջված վիճակում իրար ամրացված բասկետբոլի 9 գնդակները զամբյուղի մեջ նետելու ռեկորդին։

«Մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը շրջված վիճակում իրար ամրացված ու զամբյուղ նետված գնդակներից յուրաքանչյուրը մի նոր ռեկորդ է համարվում։ Իսկ դրան ես հասել եմ համառության, մեծ ջանքերի գործադրման, իմ ուժերին հավատալու արդյունքում։ Այս նոր ռեկորդը ևս գրանցվել է Դյուցազնագրքում»,-ներկայացրեց Վարազդատ Հակոբյանը։

Վարազդատը, դեռևս 2019 թվականին 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3 մետր  57 սանտիմետր տարածությամբ, սահմանել է նոր ռեկորդ։

Հաջորդ ռեկորդը Վարազդատը փորձելու է սահմանել ինքնաթիռով։

  • Կիսվել: