կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մի վատնեք ձեր ժամանակը հեռախոսների վրա․ Հենրիխ Մխիթարյանի խորհուրդը` պատանիներին

Մի վատնեք ձեր ժամանակը հեռախոսների վրա․ Հենրիխ Մխիթարյանի խորհուրդը` պատանիներին

Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլասերների հետ հանդիպման ժամանակ ապագա ֆուտբոլիստներին խորհուրդ տվեց հնարավորինս քիչ օգտվել բջջային հեռախոսից:

«Մի վատնեք ձեր ժամանակը այդ հեռախոսների վրա, որովհետեւ հեռախոսը ձեզ ապագա չէ: Ձեր ապագան գիրք կարդալն է, ձեր ապագան  նոր բան սովորելն է: Հասկանում եմ, որ ժամանակի հետ առաջ շարժվելով հեռախոսից չօգտվելը շատ դժվար է: Բայց փորձեք ինչքան հնարավոր է քիչ օգտվել, որովհետեւ դրա մեջ բացի վնասից, լավ բան չկա»,- ասաց լեգենդար ֆուտբոլիստը:

  • Կիսվել: