շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեսսիի անունով մարզաշապիկների վաճառքը 2023 թվականին ռեկորդային ցուցանիշներ է գրանցել

Մեսսիի անունով մարզաշապիկների վաճառքը 2023 թվականին ռեկորդային ցուցանիշներ է գրանցել

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի անունով մարզաշապիկների վաճառքը գերազանցել է 2023 թվականին եվրոպական շատ ակումբների մարզաշապիկների վաճառքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսիի տեղափոխությունից հետո adidas-ը մարզաշապիկների կես միլիոն պատվեր է ստացել ամերիկյան ակումբից։ Սա նշանակում է, որ դրանք ավելի արագ են սպառվել, քան այնպիսի ակումբների մարզաշապիկներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Բավարիան» և «Արսենալը»:

Հաղորդվում է նաև, որ այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ «Ինտեր Մայամիի» մարզաշապիկները այդքան մեծ պահանջարկ ունեն, Դևիդ Բեքհեմի թիմը ստացել է երրորդ մարզաշապիկը թողարկելու հատուկ թույլտվություն։

 

  • Կիսվել: