կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում առաջինը լինելն է․ Ինձագի

Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում առաջինը լինելն է․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Սալերնիտանայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-0).

«Տղաները շատ լավ խաղացին: Լուրջ հանդիպում էր, և մենք դրան վերաբերվեցինք լավագույն ձևով:  Մրցակիցը խնդիրներ ստեղծեց շատ թիմերի համար, մենք պետք է ճիշտ մոտենայինք այս խաղին, ինչն էլ արեցինք։

Մենք դեռ երկար ճանապարհ ունենք առջևում։ Ո՞ր մրցաշարն է ավելի կարևոր: Մենք նախապատվություն չունենք, երբ խոսքը վերաբերում է Ա Սերիայի և Չեմպիոնների լիգային։

Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում առաջինը լինելն է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։

  • Կիսվել: