հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մենք հիմա առավել քան երբևէ ունենք հաղթանակների կարիք․ Թաթոյան

Մենք հիմա առավել քան երբևէ ունենք հաղթանակների կարիք․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների հաղթական ելույթների կապակցությամբ․

«Մենք հիմա առավել, քան երբրևէ ունենք հաղթանակների կարիք: Մենք միշտ եղել ենք պայքարող, չընկրկող ու վերջապես հաղթանակած:
 
Շնորհակալություն Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, Արթուր Դավթյանին և մեր մյուս բոլոր մարզիկներին Հայաստանի ու հայ ժողովրդին արժանապատվորեն ներկայացնելու և մեր անունը բարձր պահելու համար»,- գրել է Թաթոյանը։ 

  • Կիսվել: