ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մենք ապրում ենք Մադրիդում և սովոր ենք նման բաների. Սիմեոնեի ակնարկը՝ Բարսելոնայի բողոքի վերաբերյալ

Մենք ապրում ենք Մադրիդում և սովոր ենք նման բաների. Սիմեոնեի ակնարկը՝ Բարսելոնայի բողոքի վերաբերյալ

​Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է ՈւԵՖԱ-ին ներկայացրած «Բարսելոնայի» բողոքին, գրում է armsport.am-ը:

Կատալոնական ակումբը դժգոհություն էր հայտնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում (0:2) գլխավոր մրցավար Իշտվան Կովաչի աշխատանքից։

​«Ես դրան մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Մենք ապրում ենք Մադրիդում և սովոր ենք նման իրավիճակների։ Նրանց համար, ովքեր հասկանում են, ամեն ինչ շատ պարզ է, ուստի այս ամենը մեզ բոլորովին չի անհանգստացնում»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը։

​Հիշեցնենք, որ հանդիպման 54-րդ րոպեին մադրիդյան թիմի պաշտպան Մարկ Պուբիլը սեփական տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր դարպասապահ Խուան Մուսոյի փոխանցած գնդակին։

Գլխավոր մրցավարն, այնուամենայնիվ, չէր արձագանքել այս դրվագին և 11-մետրանոց հարված չէր նշանակել, ինչն էլ դարձել է կատալոնացիների դժգոհության առիթը։

 

  • Կիսվել: