Մեկնարկում է Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունը
Սաուդյան Արաբիայում հունվարի 2-ին կմեկնարկի ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունը չորս թիմերի մասնակցությամբ։
Տիտղոսը կվիճարկեն չեմպիոն Միլանի «Ինտերը», փոխչեմպիոն «Միլանը», գավաթակիր Թուրինի «Յուվենտուսն» ու գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից «Ատալանտան»։
Կիսաեզրափակիչում «Ինտերը» հունվարի 2-ին կմրցի «Ատալանտայի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 3-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 6-ին։
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։
Նախորդ երկու տարիներին Իտալիայի սուպերգավաթը նվաճել է «Ինտերը»։