երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է Հայաստան-Կոսովո հանդիպման տոմսերի առցանց վաճառքը. ինչպես և քանի տոմս կարող է գնել 1 անձը

Մեկնարկել է Հայաստան-Կոսովո հանդիպման տոմսերի առցանց վաճառքը. ինչպես և քանի տոմս կարող է գնել 1 անձը

Մարտի 9-ից մեկնարկել է մարտի 22-ին կայանալիք Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ:

  • Կիսվել: