երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մբապեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Մբապեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ, X-ի իր էջում գրել է Marca պարբերականի լրագրող Ալվարեզ դը Մունը։

Փետրվարի 15-ին RMC Sport գործակալությունը հայտնել էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ՊՍԺ-ն։

«Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել  «Ռեալի» հետ։ Ետադարձ չկա»,- այս առնչությամբ գրել է Ալվարեզ դը Մունը։

Մբապեն 25 տարեկան է և ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի լիգայի գավաթը։

  • Կիսվել: