երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Հարձակվող Կիլիան Մբապեն դեռ կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ 

Հաղորդվում է, որ Մբապեն հանդիպել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ։ Ֆուտբոլիստը ծանոթացել է, թե ինչ պայմաններ կարելի է առաջարկել իրեն.

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

  • Կիսվել: