կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մբապեն առաջիկա օրերին կհայտարարի «Ռեալ» տեղափոխվելու մասին

Մբապեն առաջիկա օրերին կհայտարարի «Ռեալ» տեղափոխվելու մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, տարբեր հեղինակավոր աղբյուրների համաձայն, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»․ գրում է armsport-ը։

Հայտնի ֆրանսիացի լրագրող Լորեն Ժյուլիենը հայտնել է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ Մբապեն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում կհայտարարի Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին։

Նախկինում հաղորդվում էր, որ հարձակվողը կցանկանար հանդես գալ Ֆրանսիայի հավաքականի կազմում Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում և մինչ պայմանագիր ստորագրելը փորձում է համաձայնեցնել այս կետը իր ապագա ակումբի հետ։

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: