երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ամբողջական կազմով

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ամբողջական կազմով

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների և երիտասարդական հավաքականների կազմը, որով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին, հայտնի է:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան և Էրիկ Բաղդասարյան:

Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Իտալիայում` ապրիլի 24-28-ը:

  • Կիսվել: