Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերում 6-րդն է:
Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում առաջինը պայքարի մեջ մտան օղակների վարժության մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14.866 միավոր և գրավեց 6-րդ տեղը:
Օղակների վարժության չեմպիոն դարձավ Չինաստանից Լյու Յանգը (15.300 միավոր), ով նաև Տոկիոյի ՕԽ-ի ոսկե մեդալակիր է: Երկրորդը կրկին Չինաստանից Ցու Յինգյուանն է (15.233 միավոր), իսկ եռյակի վերջում հույն Էլեֆտերիուս Պետրունիասն է (15.100):
Քիչ ուշ` Երևանի ժամանակով 18:24-ին, պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը (հենացատկ):