ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը 4-րդն է երիտասարդների ԱԱ-ում

Մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը 4-րդն է երիտասարդների ԱԱ-ում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ավարտեցին ելույթներն աշխարհի երիտասարդների առաջնությունում:

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության մրցումային վերջին օրը առանձին վարժությունների զուգափայտերի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ էրիկ Բաղդասարյանը  գրավեց 4-րդ տեղը: Նա հավաքեց 13,633 միավոր: Առաջին տեղում 13,733 միավորով Կոլումբիայի ներկայացուցիչ Անխել Բարախասն է:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով ԱԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր: Նա  առաջինն էր օղակների  և նժույթ-թափերի վարժությունում:

 

Նժույգ-թափերի վարժության  արծաթե մեդալակիրը  Մամիկոն Խաչատրյանն է:

 

Ավելի վաղ Աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րդը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր:

  • Կիսվել: