կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարկոս Պիզելին միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Մարկոս Պիզելին միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի Հայաստանի ներքին առաջնությունում:

Ինչպես գրում է Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Պիզելին պայմանագիր է ստորագրել Հայաստանի գործող չեմպիոնի հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

Պիզելին մինչ այս խաղացել է  «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», «Կուբանում» և «Կրասնոդարում», «Ալ-Ռայեդում»,«Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», «Քսանտիում»: Նրա վերջին ակումբը ղազախական «Ակտոբե»-ն էր:

  • Կիսվել: